Աստղեր


Տեղեկատվական
Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն։ Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից։
Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն։ Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են։ Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն։
Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:


Հարցեր և առաջադրանքներ
1․ Տրված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
վիթխարի-շատ մեծ, հսկա
անզեն -Զենք չունեցող:
անկայուն -Ոչ կայուն, ոչ հաստատուն, փոփոխական:
հրեղեն -Հրից բաղկացած, որի նյութը հուր Է:
սպառել -Գործածելով՝ օգտագործելով վերջացնել:
վերածվել -[կրավորական] և [չեզոք բայ]
Վերածել -ի:
2․ Շարունակի՛ր.
Երբ Արևը մայր է մտնում, մթնում է և աստղերը հելնում են։
Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ հեռու են, քան արևը։
Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:
3․ Ի՞նչ գույն են աստղերը:

Ամենատաքը կապույտ, միջին տաքությունովը դեղնանարնջագույն, իսկ ամենասառը կարմիր։


4․ Ինչի՞ց է կախված աստղի գույնը:

Աստղի գույնը կախված է աստղի տաքությունից։


5․ Ի՞նչ նոր բան իմացար: Գրի՛ր բլոգումդ։

Ես սովորեցի որ աստղերը տարբեր գույների են, Ամենատաքը կապույտ, միջին տաքությունովը դեղնանարնջագույն, իսկ ամենասառը կարմիր։

ԱՐև


Տեղեկատվական


Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:
Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:
Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:


Հարցեր և առաջադրանքներ
Գրի՛ր հոմանիշները:
արեգակ-
ջերմություն-
խավար-
Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ:
Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում:
Լուսինը երկնքում ի՞նչ է անում:
Աստղերը երկնքում ի՞նչ են անում:
Շարունակի՛ր.
Իրականում մեր երկրագունդը պտտվում է …
Եթե Արեգակը չլինի, …
Երբ մեզ մոտ մութ է, ․․․

Լուսին


Տեղեկատվական


Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։


Հարցեր և առաջադրանքներ
Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը:
Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը:
Շարունակի՛ր.
Արևը մեզնից շատ ավելի հեռու է, քան …
Այն շատ մուգ գույնի է և …
Լուսնի վրա ոչ օդ կա, …
Լուսինն իր լույսը չունի, …

Ճանապարհորդություն դեպի Լուսին


Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ


Մաս 1


Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:
Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր: Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:
Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում եկեղեցին հեռացնել, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.
Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…
Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում: Բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.
Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:
Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:


Մաս 2


Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.
Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:
Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե որ կողմից են հանգցնելու կրակը:
Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:
Ասում է ու վազում: Գյուղացիներընրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ-հրոցով վազում են, գյուղից դուրս գալիսուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:
Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:
Բա իզո՞ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:
Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.
Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմգնանք լուսինը գրավենք, տեսնենք ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք: Խորհրդականներն ուրախությունից ծափ են տալիս:


Հարցեր և առաջադրանքներ
1․ Ինչպիսի՞ն էին գյուղացիները:

Գյուղացիները միամիտ էին ու միքիչ անխելք։


2․ Տեքստից գտի՛ր տրված բառերի հականիշ բառերը:
Խորամանկ –միամմիտ


Սխալ –ճիշտ


Մոտենալ –հեռանալ


3․ Տրված բառերից ընտրի՛ր համապատասխան զույգերն ու կազմի՛ր բարդ բառեր:
Գյուղ, մատ, տուն, չափ, տղա, մեջ, զանգակ, մարդ

գյուղամեջ, մատնաչափ, զանգակատուն, տղամարդ


Մաս 3

Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերիքսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա: Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.
Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:
Ներքևից բալզաթցիները թեգյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք: Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: - Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանեք, տվեք: Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:
… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:


Հարցեր և առաջադրանքներ
Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերը.
Իրարանցում-խառնաշփոտ
Նշմարել-նկատել
Շվարել-զարմանալ
Աղետ-վթար
Համառոտ պատմիր, թե ինչպես էին բալզաթցիները եկեղեցին տեղից շարժում և այդ հատվածը վերնագրի՛ր.


Բալզաթցիների արարքները թվարկի՛ր.
Ա) եկեղեցին տեղաշարժելը
Բ)
Գ)
Նկարի՛ր գյուղի առաջնորդին, պատմի՛ր նրա մասին:


Բալզաթցիների նոր արկածները. հեքիաթ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ:

Зайчонок

  1. Вопросы:
  1. Кто был труслив?
  1. Зайчонок бюл труслыв.
  1. Зайчонок прятаяот воьших звей.
  1. Где он прятался?
  1. Зайчонок прятаяот за соснта.

  1. Кого зайчонок боялся?
  1. Волка и лису.
  1. Что делал зайчонок, когда видел волка и лису?
  1. Когда зайчонок видел их, он быстро убегал от них в лес.

2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.

Зелёное (?) яблоко

Сладкая (?) груша

Кислый (?) лимон

Большой (?) огурец

Яркое (?) солнце

3. Вставь подходящий предлог.

Маленький заяц спрятался ___ кустом.

Зайчонок прятался ___ соснами.

Он убегал ___ волка и лисы.

Волк стоял ___ деревом.

Лиса смотрела ___ зайчонка.

Зайчонок

Маленький зайчонок был труслив. Он прятался от больших зверей за соснами. Больше всех заяц боялся волка илису. Когда зайчонок видел их, он быстро убегал отних в лес.

зайчонокնապաստակի ձագ
трусливվախկոտ
пряталсяթաքնվում էր
звериգազաններ
сосныսոճիներ
боялсяվախենում էր
волкգայլ
лисаաղվես
убегалփախչում էր

ԻՍԿ ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆՈ՞ՒՄ ԵՍ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ


Ըստ Ալլա Տեր-Հակոբյանի


Տղան նստել էր բազմոցին ու նկարազարդ գիրք էր թերթում. կարդալ նա դեռ չգիտեր։ Հանկարծ օդանցքից ներս թռավ մի մեծ, շողշողուն բզեզ երկարուկ բեղերով ու թը՛մփ...ուղիղ գրքի բաց էջի վրա։ Ոնց որ քարկտիկի փոքրիկ շարժվող քար լիներ։ Ու սկսեց քայլել տողերի վրայով դեպի աջ ու հետ, հետո նորից դեպի աջ ու հետ: Ու այդ բոլորն այնքան լուրջ, կենտրոնացած, որ կարծես իսկապես կարդում էր, կարդացածից էլ բան էր հասկանում։
«Խելոք բզեզ է»,- մտածեց տղան։ Ու առանց երկար-բարակ մտածելու երկու մատով բռնեց բզեզի պլպլան կողերից, դրեց լուցկու դատարկ տուփի մեջ, տուփը փակեց ու մոտեցնելով ականջին՝ ասաց բզեզին.

  • Քեզ հետ հետաքրքիր է: Արի ընկերություն անենք:
  • Արի՛,- բամբ ձայնով պատասխանեց բզեզը տուփի միջից։ – Իսկ ո՞նց. դու ազատության մեջ ես, իսկ ես`բանտում։ Այդպես ընկերություն չի արվի։ Բայց տղան չէր ուզում բզեզին լուցկու տուփից դուրս թողնել:
  • Ոչինչ, կարվի։ Ես քեզ համով ուտելիքներ կտամ։ Վազեց բակ, խոտ պոկեց բերեց, որ բզեզը ուտի: Բզեզը չկերավ:
  • Քեզ ի՞նչ պատահեց։
  • Չգիտեմ: Ինչ-որ ախորժակս փակվել է:
  • Դե որ այդպես է, մի բան երգի՛ր։
  • Ձայնս կտրվել է։
  • Գիտե՞ս ինչ,- ջղայնացավ տղան,- դու ընկերություն անել չգիտես: Եվ տուփը թափով շպրտեց ինչքան կարող էր հեռու: Տուփը կպավ ծառին, բացվեց, ու բզեզը դուրս ընկավ: Բայց ջարդուխուրդ չեղավ. Թևիկները փրկեցին։ Երբ բզեզի ուշքը տեղը եկավ, նա նստեց մի չոր ցողունի ծայրին, մտածեց, հետո թռավ մոտեցավ տղային ու ասաց.
  • Իսկ դու ընկերություն անել կարողանո՞ւմ ես: Ասաց ու տղայի պատասխանին չսպասելով՝ թռավ գնաց: Այդ օրից տղան նրան էլ երբեք չհանդիպեց:

Հարցեր և առաջադրանքներ
⦁ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և ⦁ էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր
⦁ Ի՞նչ կպատահեր, եթե դու լինեիր տղայի փոխարեն ու հանկարծ տեսնեիր շողշողուն բզեզի գրքի էջի վրա։ Ի՞նչ կհարցնեիր նրան առաջինը։


⦁ Եթե բզեզը կարողանար քեզ թռչել սովորեցնել, ու՞ր կգնայիք միասին։ Նկարի՛ր ու պատմի՛ր այդ վայրի մասին։